«Ռիվալ » ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին: Այն զբաղվում է կանաչ սուրճի ներկրմամբ ու վերամշակմամբ, ինչպես նաև բոված հատիկավոր և բոված աղացած փաթեթավորված սուրճի վաճառքով:
Ընկերության արտադրական տարածքը ներառյալ պահեստային տարածքները կազմում է 2000քմ: Աշխատակիցների թիվը գերազանցում է երեսունը:
Խոշոր ներդրումների շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել սուրճի վերամշակման նորագույն սարքավորումներ՝ եռաստիճան մաքրման համակարգով, ինչպես նաև փաթեթավորման Europack և Doypack հոսքագծեր, որոնք համալրված են գերմանական հանրահայտ Siemens ընկերության էլեկտրոնային համակարգով:
Լատինական Ամերիկայից, Ասիայից և Աֆրիկայից ներկրվող բարձրակարգ ու թարմ կանաչ սուրճի, ինչպես նաև վերամշակման հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ՝ ընկերությունը ստանում է համային հատկանիշներով առանձնացող բազմատեսակ պատրաստի արտադրանք:
Մեր արտադրանքը վաճառվում է համային հատկանիշները երկար ժամանակ պահպանող՝ ալյումինե հիմքով եռաշերտ պոլիմերային փաթեթներով, ինչպես նաև սննդի համար նախատեսված հատուկ պոլիէթիլենային տարաներով:
Արտադրական պրոցեսը իրականացվում է այս արտադրանքին ներկայացվող որակի և հիգիենայի խստագույն պահանջներին համապատասխան, որի վկայությունն են ՀՀ և ՌԴ լիազոր մարմինների կողմից տրված համապատասխանության վկայականները, ինչպես նաև ISO 14001:2004, ISO 9001:2008, ISO 2005 սերտիֆիկատները:
