• Թուզ

    Թուզն ունի բազմաթիվ այլ անվանումներ: Այն հնագույն մշակաբույսերից մեկն է: Ի սկզբանե թուզն աճեցվում էր Արաբիայում, իսկ հետագայում տարածում ստացավ նաև Սիրիայում, Փյունիկիայում և Եգիպտոսում: Թզենին սուբտրոպիկական ծառ է, այն պատկանում է թթենիների ազգին և կարող է հասնել 12 մետր բարձրության: Ծառն ունի արմատների զարգացած համակարգ: Պտուղները հարուստ են B դասին պատկանող վիտամիններով (В1, В2, В3, В6, РР) և բետա-կարոտինով: Այն նաև պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ցելյուլոզ, պեկտիններ, երկաթի հանքային աղեր, կալիում, մանգան և կալցիում:

  • Չորացված թուզ

    Արտաքինից թզի չիրը բաց բեժ գույնի է, կլորավուն, մեկ կողմից ավելի տափակ: Թզաչրի պտղամիսը թանձրավուն է և պարունակում է բազմաթիվ մանր կորիզներ: Համը քաղցր է, երբեմն՝ տտիպ, բայց առանց գերհագեցնող քաղցրության: Չորացված թուզն ունի ածխաջրերի, սպիտակուցների, ճարպերի և շաքարի բարձր պարունակություն: Չրի օգտագործումը լցնում է օրգանիզմն էներգիայով, ուժ է տալիս և բարձրացնում տրամադրությունը: Թզաչրի օգտակար հատկությունները տարբերվում են թզի հատկություններից, քանի որ չրի մեջ ջրի պարունակությունը հասնում է նվազագույնին, այնինչ շաքարների կոնցենտրացիան աճում է մինչև 70%: Վիտամինների և հանքային նյութերի պարունակությունը թարմ մրգի և չրի մեջ գրեթե նույնն է:

    Բաղադրությունը և օգտակար հատկությունները

    Թուզը պարունակում է մեծ քանակությամբ միկրոտարրեր՝ պղինձ, երկաթ, մանգան, կալցիում, կալիում, A և B վիտամիններ: Շնորհիվ կալիումի բարձր կոնցենտրացիայի թուզը շատ օգտակար է սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Թուզը նվազեցնում է անոթների լարվածությունը: Այն ոչ միայն թուլացնում, այլ նաև լայնացնում է անոթները:
    Ֆիցին ֆերմենտի պարունակության շնորհիվ թզաչիրը նվազեցնում է արյան մակարդելիությունը և նպաստում է արյան թրոմբերի ներծծմանը: Հարկավոր է նշել նաև, որ թզաչիրն ունի լուծողական էֆֆեկտ: Այն նաև անփոխարինելի է հավելյալ քաշի, ստրեսի, հազի և ալկոհոլի հետևանքների դեմ պայքարելու համար: Թուզը թույլ չի տալիս շաքարին վերածվել ճարպի: Այն հատկապես խորհորդ է տրվում օգտագործել սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող անձանց, իսկ ֆիցին ֆերմենտի առկայությունը օգնում է բուժել թրոմբոզը:

    300գ չիր ստանալու համար օգտագործվում է 1200գ թարմ թուզ: Մրգերն աճեցվում են ՀՀ հարավային շրջաններում՝ ընկերության վարձակալած այգիներում: Այնտեղ մենք ստանում ենք էկոլոգիապես մաքուր և առողջ բերք, որը համեղ և օգտակար չրերի պատրաստման գլխավոր նախապայմանն է:

    Rival Armenia ապրանքային նշանով մեր ընկերության արտադրանքը չի պարունակում կոնսերվանտներ և ԳՄՕ:

    Չիրը հարկավոր է պահել չոր, մաքուր և զով վայրում՝ +5 մինչև +25°С ջերմաստիճանային և ոչ ավել քան 70% հարաբերական խոնավության պայմաններում: Մթերքի պիտանելիության ժամկետը 12 ամիս է:

  • Փաթեթավորում

    Չիրը վաճառվում է ալյումինե եռաշերտ հիմքով պոլիմերային փաթեթի մեջ, որը պաշտպանում է մթերքը բորբոսից և պահպանում է այն թարմ վիճակում: Ի տարբերություն ցելոֆանե փաթեթների, այստեղ չի կուտակվում մթերքը փչացնող խոնավությունը: Մրգաչրերի փաթեթավորման մեջ մեր ընկերության նորույթը կայանում է նրանում, որ շնորհիվ հակառակ կողմին ամրացված կպչուն ժապավենի՝ փաթեթավորումը հարմար է ինչպես միանգամյա, այնպես էլ բազմանգամյա  օգտագործման համար:

    Սպիտակուցներ 3.1գ
    Ածխաջրեր 58.0գ
    Վիտամիններ՝ 
    Կարոտին 0.078մգ
    B1 0.7մգ
    PP 1.2մգ
    C -
    Էներգետիկ արժեքը` 
    Կկալ/կՋ 257/1075